«Նոան» գլխավոր մարզչի պաշտոնից Ռուի Մոտայի հեռանալու կապակցությամբ հայտարարություն է տարածել:
«Տեղեկացնում ենք, որ Ռուի Մոտան հեռանում է «Նոայից»: Շնորհակալություն ենք հայտնում Ռուիին կատարած աշխատանքի և զարգացման այս փուլին համապատասխան արդյունքների համար։
Ընդգծում ենք, որ «Նոայում» մենք առաջնահերթ կարևորում ենք արժեքները։ Շարունակում ենք մեր գերազանցության ճանապարհը՝ հավատարիմ մնալով մեր արժեքներին, նպատակներին և երազանքներին։
Շուտով կհայտարարենք «Նոայի» նոր գլխավոր մարզչի անունը, ով նոր ուժով և բարձր նշաձողով կղեկավարի թիմը դեպի նոր եվրագավաթային մարտահրավերներ»,- նշված է ակումբի հայտարարությունում:
Քիչ առաջ հայտնել էինք, որ Մոտան իր մարզչական շտաբով հեռացել է «Նոայից» ու գլխավորել Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը»:
Մոտան նախորդ տարվա ամռանն էր գլխավորել «Նոան», հայկական թիմին պատմության մեջ առաջին անգամ դուրս էր բերել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ: 2024/25 մրցաշրջանում «Նոան» նրա գլխավորությամբ ոսկե դուբլ էր գրանցել` դառնալով Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նոան» պայմանագիր է համաձայնեցրել խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչի հետ: