Logo

Դատարանն արդարացրել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահներին

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:05 / 08.07.2022ՍՊՈՐՏ
ՖԻՖԱ-ՈՒԵՖԱ

Շվեյցարական դատարանն այսօր արդարացնող վճիռ է կայացրել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահներ համապատասխանաբար Յոզեֆ Բլատերի և Միշել Պլատինիի գործով, հայտնում է Reuters-ը։ Երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում էին կոռուպցիոն գործունեություն ծավալելու համար։

Անցյալ տարվա նոյեմբերին Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը խարդախության, միջոցների անօրինական յուրացման, հանցագործ նկրտումներով անարդյունավետ կառավարում իրականացնելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանք էր ներկայացրել Բլատերին և Պլատինիին։

Դատախազությունը, մասնավորապես, անօրինական էր համարել 2011 թվականին ՖԻՖԱ-ի բյուջեից նրանց մասնակցությամբ իրականացրած 2 մլն շվեյցարական ֆրանկի (շուրջ 2,08 մլն դոլար) վճարման փոխանցումը։

Բլատերն ու Պլատինին չեն ընդունում մեղադրանքը՝ պնդելով, որ փոխանցումը կատարվել է իրենց միջև բանավոր պայմանավորվածության հիման վրա ու եղել է 1998-2002 թվականներին ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավարի կատարած խորհրդատվական աշխատանքի վճարը։

Ֆուտբոլային երկու պաշտոնյաներին սպառնում էր մինչև 5 տարվա ազատազրկում, սակայն հետագայում դատախազությունը 18 ամսվա պայմանական պատիժ էր պահանջել նրանց համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ