Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի ապագայի մասին: Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ իսպանական ակումբը հունվարին կվաճառի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
«Թիմը կարևոր է ինձ համար, իսկ Ֆելիշը կարևոր է թիմի համար։ Եթե նա ցուցադրի այն ֆուտբոլը, որը ցուցադրեց աշխարհի առաջնությունում, ապա շատ կարևոր կլինի։ Նա ունի որակներ և տաղանդ. թիմին պետք են նրա որակները:
Մենք աշխատանքային հարաբերություններ ունենք։ Երբեմն մարդկանց միջև տարաձայնություններ են լինում, բայց ես միշտ լավագույն լուծումներն եմ փնտրում ակումբի համար»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆելիշն «Աթլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 18 խաղում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: