Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ տղամարդկանց դասակարգման առաջատար, իտալացի թենիսիստ Յանիկ Սիները սեփական առանձնատան բակում սպունգով մաքրում է իր Ferrari 812 Competizione-ն (արտադրվել է 999 օրինակ, մեկնարկային գինը 499 հազար եվրո է)։
Սիներն 8 օր առաջ կարիերայում առաջին անգամ նվաճել էր «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի տիտղոսը` եզրափակիչում հաղթելով իսպանացի Կառլոս Ալկարասին: