Իննա Խոջամիրյանը հրապարակել է տասը մասից բաղկացած «Սիրելի Սահմի» ֆանտաստիկ դրամայի իր ամենասիրելի տեսարանը՝ գրելով. «Սիրելի Սահմի` իմ ամենասիրելի տեսարաններից: Սահմին հուզվեց շատ զուսպ, իսկ տեսարանը նկարահանելուց հետո Իննան լաց եղավ... Սերն իր ողջ էությամբ` բաց թողնել կարողանալու մասին»:
Նշենք, որ մարտի 5-ից Ա-թիվի հեռուստաընկերության եթերում ցուցադրվող «Սիրելի Սահմի» ֆանտաստիկ դրամայի գլխավոր հերոսները Սոս Ջանիբեկյանն ու Իննա Խոջամիրյանն են: