«Մանչեսթեր Յունայթեդը» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի հարցում սպասում է «Բարսելոնայի» առաջարկին, գրում է Sky Sports-ը։
Կատալոնական ակումբն ակտիվ հետկուլիսային գործընթաց է կատարում` անգլիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
«Բլաուգրանան» վինգերի տրանսֆերային իրավունքը գնելու տարբերակներ է մտածել, բայց դեռ պաշտոնական առաջարկ չի արել մանկունիական գրանդին։
Ռեշֆորդը նույնպես ուզում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Նա մերժել է Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկը։