«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է թիմի չորս անընդմեջ պարտություն կրելու մասին, հայտնում է BBC-ն։
«Երբ չորս անընդմեջ պարտություն ես կրում, չես կարող չանհանգստանալ, բայց գիտենք, որ հաղթանակի լավ շանսեր կունենանք, եթե շարունակենք նման խաղ ցուցադրել։
Եթե բարելավենք մեր խաղը, շանսերը կբարձրանան, բայց երբեք պետք չէ 100 տոկոսով վստահ լինել, որ հաջորդ խաղին նույնպես 8-10 գոլային պահ կստեղծենք»,- ասել է նիդերլանդցի մասնագետը։
«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Մերսիսայդյան գրանդը 2016թ. հունվարից ի վեր առաջին անգամ է «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվել «Էնֆիլդ» ստադիոնում։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


