«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում պարտությունը, հաղորդում է Чемпионат-ը:
«Առաջին խաղակեսը լավն էր, մենք ստեղծեցինք մեր հնարավորությունները։ Առաջին խաղակեսի վերջում սկսեցինք սխալներ թույլ տալ, իսկ երկրորդ խաղակեսի սկիզբը չստացվեց։ Հանդերձարանում մեզ ասացին դուրս գալ և գոլ խփել։ Բայց մենք կորցրինք կենտրոնացումը, սխալների շղթա եղավ, ինչի հետևանքով գոլ բաց թողեցինք։
Իհարկե, մենք պետք է աշխատենք մեր սխալների վրա։ Ֆուտբոլը լավն է, քանի որ ամեն շաբաթ խաղեր կան, և պարտվելու դեպքում հաջորդ շաբաթ կարող ես այլ արդյունք ցույց տալ։ Մենք ամենաբարձր նպատակներն ենք սահմանել, ինչպես նախորդ տարի։ Պարտվեցինք Սուպերգավաթը, բայց հաղթել ենք առաջնությունը»,- ասել է Սպերցյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի չեմպիոնը սուպերգավաթային խաղում 0-1 հաշվով պարտվել է երկրի գավաթակիր Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Կարդացեք նաև`