Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 5 միլիոն եվրոյով, հաղորդում է Transfermarkt-ը:
Այժմ Սպերցյանի տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է: Նա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է «Զենիթի» հարձակվող Լուիս Էնրիկեի հետ:
Էդուարդ Սպերցյանը 2024/25 մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն:


