«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Sport.es-ը։
«Բլաուգրանան» ցանկանում է, որ գերմանացի դարպասապահը հեռանա ակումբից։ Կատալոնացիները պատրաստ են նրան բաց թողնել անվճար։ «Բարսելոնան» մտադիր է նվազեցնել աշխատավարձի բյուջեն` հավանական նորեկներին գրանցելու համար։
33-ամյա Տեր Շտեգենի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ Դարպասապահը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», բայց «Ներաձուրին» կարող է փոխել իրավիճակը։ Միլանյան գրանդը նրան դիտարկում է` որպես թիմի հիմնական դարպասապահ Յան Զոմերին փոխարինող։
Ավելի վաղ Տեր Շտեգենի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մոնակոն» ու «Գալաթասարայը», սակայն նա չի ուզում կարիերան շարունակել այդ ակումբներում։
Տեր Շտեգենը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014թ. հուլիսին, 422 խաղից 175-ում դարպասը պահել է անառիկ:










