Logo

Սքոուլզն առաջարկել է վաճառել «Ման. Յունայթեդի» 8 ֆուտբոլիստի

12:58 / 22.01.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը TNT Sports հեռուստաընկերության եթերում մասնակցել է «Պահե՞լ, թե՞ վաճառել» խաղին։

Անգլիացին առաջարկել է վաճառել «Մանչեսթեր Յունայթեդի» 8 խաղացողների՝ Մատեյս դե Լիխտին, Լիսանդրո Մարտինեսին, Լյուկ Շոուին, Մեյսոն Մաունթին, Կազեմիրոյին, Անտոնիին, Ջոշուա Զիրկզեին ու Մարկուս Ռեշֆորդին։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդն է։ Նախորդ տուրում նրանք պարտվել են «Բրայթոնին» (1-3)։ 

Հստակ գաղափարով ու սխեմայի հետաքրքիր նախապատմությամբ. ի՞նչ պետք է իմանալ «Ման. Յունայթեդի» նոր մարզչի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ