Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» ու անգլիական «Ասթոն Վիլայի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել հունական «Օլիմպիակոսը», հայտնում է Mirror-ը:
«Օլիմպիակոսի» սեփականատերն ու «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպանը ջերմ հարաբերություններ են պահպանում, ինչը կարող է վճռորոշ դեր խաղալ նշանակման հարցում:
«Օլիմպիակոսը» գլխավորելու թեկնածուների թվում է նաև իտալական «Միլանի», «Նապոլիի» և իսպանական «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն:
Հիշեցնենք, որ Ջերարդը 2022 թվականի հոկտեմբերին հեռացվել էր «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչի պաշտոնից և մինչև օրս առանց աշխատանքի է:
«Օլիմպիակոսը» Հունաստանի առաջնության 30 տուրից հետո 63 միավորով երրորդն է և 6-ական միավոր է զիջում առաջատարներ ԱԷԿ-ին ու «Պանատինայկոսին»: