Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության հաղթողին, հայտնում է կազմակերպության կայքը։
Ըստ սարքի՝ 23,45 տոկոս հավանականությամբ մրցաշարի հաղթող կդառնա աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները։ Գերմանիան ներկայացնող ռուս Ալեքսանդր Զվերևի (երկորդ ռակետ) շանսերը գնահատվում է 6,94, իսկ Կառլոս Ալկարասինը (Իսպանիա, երրորդ ռակետ)` 5,23 տոկոս։ Հավակնորդների քառյակը եզրափակում է Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, չորրորդ ռակետ, 5,14)։
Australian Open-ի տիտղոսը 10 անգամ նվաճած Նովակ Ջոկովիչի (Սերբիա, 7-րդ ռակետ) հաղթելու հավանականությունը 3,8 տոկոս է։
Ավստրալիայի բաց առաջնությունը կանցկացվի հունվարի 12-26-ը Մելբուռնի կորտերում։