«Քլիվլենդ Կավալիերսի» գլխավոր մարզիչ Քենի Աթքինսոնը կանոնավոր առաջնության արդյունքներով ճանաչվել է NBA-ի տարվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Քվեարկությունում 100 լրագրողներից 46-ը Քենիին առաջին հորիզոնականում է նշել: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Դետրոյթ Փիսթոնսի» մարզիչ Ջեյ Բի Բիքերսթաֆը, երրորդը «Հյուսթոն Ռոքեթսը» գլխավորող Իմե Ուդոկան է:
Աթքինսոնը «Քևսը» գլխավորել է 2024 թվականի ամռանը: Նրա գլխավորությամբ «Կավալիերսը» հաղթեց Արևելքն ու գրանցեց 64-18 ցուցանիշը: Քենին «Քլիվլենդի» 3-րդ մարզիչն է, որն արժանանում է այս մրցանակին, որը նախկինում ստացել են նաև Բիլ Ֆիթչից և Մայք Բրաունից հետո: