Logo

The Athletic. Հաուսենի ապաքինման ժամկետը

19:22 / 08.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դին Հաուսենը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երկու շաբաթ, հայտնում է The Athletic-ը։

20-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի հանդիպումը։ Նրա մասնակցությունը «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի խաղին հարցականի տակ է։

Հաուսենը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի «Էլ Կլասիկոյին», որը կկայանա Լա լիգայի 10-րդ տուրում հոկտեմբերի 26-ին։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ