«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է The Telegraph-ը։
Եգիպտոսցի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են սաուդյան բոլոր անվանի ակումբները` «Ալ Նասրը», «Ալ Իթիհադը», «Ալ Ահլին», «Ալ Հիլալը» և «Ալ Քադիսիան», որոնք հունվարին պատրաստ են տրանսֆերային առաջարկով դիմել մերսիսայդյան գրանդին։
Սաուդյան Արաբիայում պատրաստ են անել ամեն ինչ` Սալահին ձեռք բերելու համար, քանի որ նա իսլամական աշխարհում ամենահայտնի ֆուտբոլիստներից է։
33-ամյա Սալահը սկանդալային հարցազրույցից հետո հեռացվել էր «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի հանդիպման (1-0) համար նախատեսված հայտացուցակից։


