«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկն ասել է, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Վիտինյան աշխարհի լավագույն կիսապաշտպանն է, տեղեկացնում է The Standard-ը։
«Վիտինյան ֆենոմենալ ֆուտբոլիստ է, նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է։ Կարծում եմ՝ հաջորդ տարի նա կդառնա «Ոկսե գնդակի» դափնեկիր»,- ասել է Ֆրանկը։
Հիշեցնենք, որ Վիտինյան «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում հեթ-տրիկ էր ձևակերպել:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


