Logo

Transfermarkt. Սպերցյանը` տուրի լավագույն ֆուտբոլիստ

23:55 / 02.12.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում։

Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում (5-0) դուբլ ու ասիստ էր գրանցել։

17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը` ըստ Transfermarkt-ի

Դարպասապահ՝ Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ)։

Պաշտպաններ՝ Նինո («Զենիթ»), Ժերզինո Նյամսի («Լոկոմոտիվ»), Վիտոր Թորմենա («Կրասնոդար), Մինգիյան Բևեև («Բալթիկա»), Ջովանի Ռոդրիգես («Կրասնոդար»)։

Կիսապաշտպաններ՝ Իվան Օբլյակով (ԲԿՄԱ), Դուգլաս Ավգուստո («Կրասնոդար»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ալեքսեյ Բատրակով («Լոկոմոտիվ»)։

Հարձակվող՝ Ջոն Կորդոբա («Կրասնոդար»)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ