Logo

Ծաղկաձոր. Ալբերտ Բոյաջյանի անվան ITF-ի Մ18 J60 մրցաշարի հաղթողները

18:28 / 21.07.2025Թենիս
null

Ծաղկաձորում ավարտվել է Ալբերտ Բոյաջյանի անվան ITF-ի մինչև 18 տարեկանների J60 մրցաշարը։

Տղաների մենախաղում հաղթել է ռուս Ալեքսեյ Ֆրոլովը, որը եզրափակիչում 7-6, 2-6, 7-6 հաշվով առավելության է հասել Ռիչարդ Կրիզանի (Սլովակիա) դեմ մրցախաղում։

Տղաների զուգախաղի տիտղոսը նվաճել են Քամալ Ֆախրեդտինովն ու Ռոման Կուլպինը։ Նրանք վճռորոշ մրցախաղում 4-6, 6-3, 12-10 հաշվով հաղթել են Թոմաս Լաուկիս-Իվան Մոլգին զույգին։

Աղջիկների մենախաղում ուժեղագույնը ռուս Վալերիա Գալյաևան էր, որը եզրափակիչում 7-6, 3-6, 6-3 հաշվով հաղթել է իր հայրենակից Դարիա Բելյաևային։

Գալյաևան ու Բելյաևան էլ հաղթել են աղջիկների զուգախաղում։

Մենախաղերի եզրափակիչներին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի և ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հետ հետևել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հաղթողներին պարգևատրել են Խաչատուրյանն ու Բոյաջյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ