Logo

Ծառուկյան. «Մախաչևն արժանի է երկու քաշային կարգերի չեմպիոն լինելուն»

00:46 / 05.07.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն:

- Հիասթափվա՞ծ եք, որ Մախաչևը հեռացավ  թեթև քաշային կարգից։

- Ո՛չ, որովհետև Իսլամն արժանի է UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն լինելուն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի երկրորդ գոտին։ Ես կդառնամ թեթև քաշային կարգի չեմպիոն, և մենք կմենամարտենք։ Սա ինձ համար լավագույն սցենարն է:

Հիշեցնենք, որ Մախաչևը հրաժարվել էր թեթև քաշային կարգի գոտուց, որպեսզի առաջիկայում հնարավորություն ստանա մենամարտելու կիսամիջին քաշային կարգի չեմպիոնության համար: Օրեր առաջ թեթև քաշային կարգի գոտուն տիրացել էր վրացի Իլյա Տոպուրիան, որը նոկաուտով հաղթել էր բրազիլացի Չառլզ Օլիվեյրային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ