UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ UFC-ն իրեն առաջարկել է մենամարտել 70 կգ քաշային կարգի 7-րդ համար Մատեուշ Գամրոտի հետ, հայտնում է Sport24-ը:
«Ինձ առաջարկեցին հուլիսին մասնակցել Աբու Դաբիի մրցաշարի գլխավոր մենամարտին, բայց ես հրաժարվեցի, քանի որ չէի ուզում մենամարտել ցածր վարկանիշ ունեցող մրցակցի հետ: Մենամարտելու իմաստ չէի տեսնում: Չեմ ուզում մրցել միայն փողի համար: Ես պետք է մենամարտեմ լավագույն 6 մարտիկներից մեկի հետ, որպեսզի երաշխավորվի չեմպիոնական մենամարտը:
Ես առաջին համարն եմ, և մենամարտելու հնարավորություն տալ ինչ որ մեկին, որը տասնյակում է... Երբ ես էի տասնյակում, ինձ ոչ մեկն այդ հնարավորությունը չտվեց: Մենամարտել եմ 9-րդ համարի, 8-րդի, 7-րդի, 5-րդի հետ ու նոր հասել առաջին համարին: Չեմ ուզում պարզապես զիջել իմ տեղը:
UFC-ն ինձ զայրացրեց, երբ նման մրցակից առաջարկեց: Կարելի է ասել՝ դա անհարգալից վերաբերմունք էր իմ նկատմամբ: Ես ավելիին եմ արժանի. ես առաջին համարն եմ: Չեմ ասում՝ տվեք ինձ տիտղոսային մենամարտ, այլ ասում եմ՝ տվեք հավակնորդի մենամարտ: Կամ էլ ասեք. «Եթե հաղթես, կստանաս տիտղոսային մենամարտ»: Սակայն նման համաձայնություն չի եղել:
Կարող էին առաջարկել գոնե Հուքերի տարբերակը: Գամրոտի դեմ կռվելու ի՞նչ իմաստ կա: Այդ ռևանշն ինձ պետք չէ: Նրան այդ մենամարտն ավելի շատ է պետք, քան ինձ: Ինչո՞ւ պիտի նրան այդպիսի նվեր մատուցեմ»,- ասել է Արման Ծառուկյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Հիշեցնենք, որ 2022 թվականին Մատեուշ Գամրոտն Արման Ծառուկյանին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ:
Կարդացեք նաև՝