Անգլիական «Լիդսի» կիսապաշտպան Արչի Գրեյը տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
18-ամյա անգլիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2023թ․ ամառ։ «Տոտենհեմում» Գրեյը կխաղա 14 համարի մարզաշապիկով։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Լիդսի» կազմում անցկացրել է 52 հանդիպում ու ճանաչվել Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Transfermarkt-ը 41,25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։ Անգլիայի երիտասարդական հավաքականում նա անցկացրել է երկու խաղ ու խփել մեկ գոլ։