Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպն ամփոփեց Կոսովոյի թիմի դեմ արտագնա ընկերական խաղը: Հայաստանի հավաքականը Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում կայացած մրցավեճում պարտվել է 2-5 հաշվով:
«Մինչև 60-րդ րոպեն լավ տեսք ունեինք խաղադաշտում: Հետո եղավ խախտումը, 11-մետրանոց նշանակվեց: Դրան էլ հաջորդեց այն, ինչ տեսաք: Ընկավ մեր ֆուտբոլիստների խաղի ինտենսիվությունը: Այս խնդրի մասին երեկ խոսել էի: Նաև եղան անհատական սխալներ: Այս ամենը հանգեցրեց վերջնարդյունքին:
Հավաքականի խաղը բարելավելու համար լուծումներից մեկն այն է, որ ազգային թիմի ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանան իրենց ակումբներում: Սևիկյանը շատ լավ խաղը սկսեց, սակայն հետո հոգնեց: Սևիկյանը, Թիկնիզյանը, Միրանյանը, Համբարձումյանն իրենց ակումբներում խաղաժամանակ չեն ստանում կամ քիչ են ստանում: Առանց խաղային պրակտիկայի բարդ է նման մակարդակի հանդիպումներ անցկացնելը: Համբարձումյանին 11-մետրանոցի դրվագից մեկ րոպե առաջ պատրաստվում էինք փոխարինել Կամո Հովհաննիսյանով»,- ասել է նիդերլանդցին:
Մանրամասները` տեսանյութում
Երեք օր անց Հայաստանի ազգային հավաքականը կրկին ընկերական խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին: