Logo

Վարդան Մինասյանն ընդամենը 2 միտք ասաց «Նոայի» մասին

15:15 / 13.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի գավաթի եզրափակիչում «Նոայի» դեմ խաղից առաջ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարճ միտք է հայտնել մրցակցի մասին, բայց մանրամասն խոսել է եզրափակիչի որոշիչ գործոնների շուրջ:

«Իմ ծրագրերի մեջ չի մտնում «Նոայի» մասին խոսելը: Լավ թիմ է, բարձրակարգ թիմ, ունի մեծ ռեսուրսներ: Ավելին չեմ ուզում ասել:

Գավաթի եզրափակիչը մեկ խաղ է, և երկրորդ պլան է մղվում, թե յուրաքանչյուր թիմ ինչ է արել մինչև այդ: Խաղի վրա 3 գործոն է ազդում. խաղի ժամանակ ֆուտբոլիստների տակտիկական որոշումները, ֆունկցիոնալ պատրաստվածությունը և հոգեբանությունը: Այդ երեք գործոններն են ազդելու եզրափակիչի վրա:

Ես ասել էի, որ ձմեռային դադարից հետո մեր թիմն այլ տեսք է ունենալու, ինչը մենք հիմա տեսնում ենք: Ուրախ եմ, որ մեր թիմը լավ թափ է հավաքել: Եզրափակիչը չի փոխելու կարծիքը գարնանային հատվածում մեր թիմի ելույթների վերաբերյալ»,- ասել է մարզիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ