Logo

«Վայսենհաուսի առաջին մրցաշարից մինչև Լաս Վեգաս». Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

22:40 / 21.07.2025Շախմատ
null

Հունգարացի հանրահայտ նախկին շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Հայաստանի հավաքականի նախկին առաջատարի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել:

«Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը:

Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին մրցաշարից մինչև Լաս Վեգաս, խորքից մինչև գագաթ: Նա քայլեց այս ճանապարհով: Նրա ճանապարհը: Վեգասում նա հաղթեց Մագնուսին, ապա Նակամուրային, ապա Էրիգայիշիին, իսկ եզրափակիչում՝ Նիմանին: Հիանալի ելույթ: 

Շնորհավորում եմ Լևոն Արոնյանին Լաս Վեգասում կայացած Freestyle Chess Grand Slam մրցաշարում հաղթելու կապակցությամբ»,- գրել է հունգարուհին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ