Logo

Վերատի. «Դիմելու եմ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:03 / 15.07.2022ՍՊՈՐՏ
Մարկո Վերատի

ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին հայտնել է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու մտադրության մասին։

«Մի օր ես դիմելու եմ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար, քանի որ երեխաներս ծնվել են այս երկրում։ Փարիզը ֆանտաստիկ քաղաք է, և այս երկիրն ինձ շատ բան է տվել։ Ես ինձ ֆրանսիացի եմ զգում, չնայած մնում եմ իտալացի»,- Վերատիի խոսքն է մեջբերում լրագրող Ադրիեն Գրենյեն։

Վերատին իտալական «Պեսկարայի» սան է, որի գլխավոր թիմում խաղացել է 2008-2012 թվականներին: Իտալացի կիսապաշտպանը փարիզյան թիմին միացել է 2012 թվականի հուլիսին: Վերատիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մարկո Վերատին 2012 թվականի օգոստոսից է խաղում Իտալիայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրած 49 հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ: Անցյալ տարվա ամռանն նա Իտալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ