Մարոկկոն ներկայացնող «Վիդադի» նախագահ Հիշամ Այթ-Մենան մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրվելու մասին տեղեկությունը, հաղորդում է RMC After Afrique-ը:
«Կրիշտիանու Ռոնալդուն մեր ակումբ չէր գա գումարի համար, քանի որ դրա կարիքը չունի։ Ես չգիտեմ, թե ինչպես է տարածվել այս լուրը։
Ես մոտ չորս ամիս առաջ կապ հաստատեցի նրա գործակալ-ընկերներից մեկի հետ և հարցրի, թե արդյոք Ռոնալդուն կցանկանա՞ խաղալ աշխարհի ակումբային առաջնությունում։ Նա ասաց. «Լսեք, ես այդպես չեմ կարծում»։ Նրա տրանսֆերի շուրջ իրական բանակցություններ չեն եղել։
Մենք կցանկանայինք պայմանագիր կնքել Կրիշտիանու հետ, բայց չէինք կարողանա վճարել այն գումարը, ինչին արժանի է»,- ասել է Այթ-Մենան:
Ավելի վաղ 40-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը: «Ալ Նասրի» հետ Ռոնալդուի պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին: Կողմերը բանակցում են` նոր պայմանագիր ստորագրելու համար: