Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կայացած «Էլ Կլասիկոյից» հետո «Ռեալի» ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստների միջև կրքերը շիկացել են, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական ակումբի» եզրային հարձակվող Վինիսիուսը դժգոհել է «Բլաուգրանայի» վինգեր Լամին Յամալի վարքագծից` ասելով. «Դու շատ ես խոսում։ Խոսիր հիմա՛»։
Յամալը Վինիսիուսին հասկացրել է, որ խաղադաշտը հաշիվներ պարզելու տեղ չէ` ձեռքով ցույց տալով հանդերձարանը։ 18-ամյա ֆուտբոլիստը Վինիսիուսին ակնարկել է, որ զրույցը կարող են շարունակել այնտեղ։
«Ռեալի» ավագ Դանի Կարվախալը ժեստով Յամալին հասկացրել է, որ քիչ խոսի և լռի։ Միջամտել են նաև «Լոս Բլանկոսի» դարպասապահ Տիբո Կուրտուան և հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողած «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան։
Հանդիպումից առաջ Յամալը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր. ««Ռեալն» անդադար խաբեության է դիմում և բողոքում»։ Երիտասարդ ֆուտբոլիստի այդ հայտարարությունը մադրիդյան գրանդի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և ղեկավարների շրջանում քննարկման լայն առիթ էր դարձել։
Ի վերջո, խաղադաշտում կրքերը հանդարտվել են, իսկ ֆուտբոլիստները հանգիստ գնացել են հանդերձարան։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


