«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի օգնական Մարկուս Զորգը խոսել է Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության (1-2) մասին, հայտնում է As-ը։
«Կարծում եմ` «Բարսան» սովորականից շատ սխալներ թույլ տվեց։ Մենք շատ խորքից էինք պաշտպանվում։ Գրոհների եզրափակիչ հատվածում հաճախ չէինք կարողանում մոտենալ մրցակցի դարպասին` ավելի վտանգավոր պահեր ստեղծելու համար։
Յամալի համար բարդ էր, բայց ընդմիջմանը քննարկել էինք, որ պետք է տարբերակներ գտնենք` նրան մրցակիցների դեմ մեն-մենակ դուրս բերելու համար։ Պետք է խոստովանենք, որ երբեմն մրցակիցները լավ են պաշտպանվում»,- ասել է գերմանացի մասնագետը։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


