«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի թիկնապահը պատմել է, թե որքան է իրեն վճարել աստղային ֆուտբոլիստը:
«Նա լավագույն գործատուն էր: Կրիշտիանուն օրական ինձ վճարում էր 850 ֆունտ: Մենք լավ հարաբերություններ ունեինք:
Այո՛, լինում էին նաև միջադեպեր ֆանատների և պապարացիների հետ, բայց լուրջ ոչինչ չկար: Հաճույք էր նրա հետ աշխատելը»,- Հիչման Բուխարիի խոսքը մեջբերում է Telecinco-ն:
Բուխարին 4 տարի անձնական թիկնապահ է աշխատել Կրիշտիանու Ռոնալդուի համար: