Logo

«Ոսկե ծիրանի» «Վարպետ» մրցանակը ստացավ Ադիլխան Երժանովը

18:23 / 19.07.2025Լուրեր
null

«Ոսկե ծիրանի» շրջանակում կինոյում մեծ ավանդի համար «Վարպետ» մրցանակը ստացավ Միջին Ասիայի ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկը՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովը։ Մրցանակն նրան հանձնեց Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանը։ Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝ մրցանակը հանձնել են մի արվեստագետի, որը հիացրել է իրենց։ «Հուսով ենք՝ այս մրցանակը կլինի մեր հետագա հարաբերությունների առհավատչյան» ,- նշել է Ավետիսյանը։
Երեկոյի ընթացքում ներկաներին կոմիտասյան կատարումներով հիացրել են Հայկ Պետրոսյանը և «Լիլլա» կամերային խումբը։ Միջոցառումը եզրափակել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթը՝ հյուրերի հետ ավանդույթ դարձած քոչարիի շուրջպարով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ