Իսպանիայի ոստիկանությունը շարունակում է հետաքննել «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտայի ողբերգական վթարի մանրամասները և դեպքից հետո առաջին անգամ զեկույց է ներկայացրել, գրում է Marca-ն:
«Ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ վթարի ժամանակ ավտոմեքենայի արագությունը գերազանցել է թույլատրելիի սահմանը, ինչն էլ հանդիսացել է վթարի հիմնական պատճառը: Ավտոմեքենայի ղեկին եղել է Դիոգու Ժոտան»,- ասված է զեկույցում:
28-ամյա Ժոտան ու նրա 26-ամյա եղբայրը` Անդրե Սիլվան, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել են հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:
Կարդացեք նաև՝



