Logo

«Ուիմբլդոն». Ջոկովիչը դժվարին պայքարում հաղթեց և քառորդ եզրափակիչում է

20:04 / 07.07.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը դուրս եկավ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ:

Աշխարհի 6-րդ ռակետը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի 1/8 եզրափակիչում չորս սեթում 1-6, 6-4, 6-4, 6-4 հաշվով կամային հաղթանակ տարավ Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինորի դեմ մրցախաղում: 38-ամյա սերբն աշխարհի 11-րդ ռակետի արգելքը հաղթահարեց 3 ժամ 18 րոպեում: Մրցախաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր:

Ջոկովիչը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 24-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլիի հետ, որը քիչ առաջ 6-4, 6-4, 6-7 (4-7), 7-6 (7-3) հաշվով առավելության է հասել Մարին Չիլիչի (Խորվաթիա, 83-րդ ռակետ) դեմ մրցախաղում։

20:15-ից «Ֆասթ Սպորտ»-ով կցուցադրվի կանանց մենախաղի 1/8 եզրափակիչի Միրա Անդրեևա - Էմմա Նավարո մրցախաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ