Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները շարունակում է տպավորիչ հաղթանակներով առաջ շարժվել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»:
Իտալացին տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում երեք սեթում 6-1, 6-3, 6-1 հաշվով հաղթեց աշխարհի 52-րդ ռակետ Պեդրո Մարտինես Պորտերոյին: Սիներն իսպանացու արգելքը հաղթահարեց 1 ժամ 55 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
1/8 եզրափակիչում Սիների մրցակիցը կլինի ավստրիացի Սեբաստիան Օֆների և բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի դիմակայության հաղթողը: