«Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեն ակումբին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Բավարիա», հաղորդում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
23-ամյա ֆուտբոլիստը «Շտուտգարտին» խնդրել է ընդունել տրանսֆերի առաջարկը:
«Բավարիան» նույնպես կապ է հաստատել «Շտուտգարտի» հետ և տեղեկացրել, որ մտադիր է ձեռք բերել գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
Բանակցությունները սկսվելու են Եվրոպայի երիտասարդական առաջնության ավարտից հետո:
Մյունխենցիներն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը Վոլտեմադեի հետ: