«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ դուրս է մնացել Լիգայի գավաթի խաղարկությունից՝ պարտվելով չորրորդ դիվիզիոնը ներկայացնող թիմի, հաղորդում է TNT Sports-ը:
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը հետխաղյա հարվածաշարում պարտվել է «Գրիմսբի Թաունին», որը խաղում է կարգով չորրորդ լիգայում:
Դրանից բացի, «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային երկու տուրերում հաղթանակ չունի: Առաջին տուրում մանկունիական ակումբն «Օլդ Թրաֆորդում» 0-1 հաշվով պարտվել է փոխչեմպիոն «Արսենալին», իսկ երկրորդ տուրում Լոնդոնում 1-1 հաշիվն է գրանցել «Ֆուլհեմի» դեմ խաղում:
ՄՅՈՒ-ի առաջիկա խաղերն ԱՊԼ-ում.
30.08, 18:00 - «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի»,
14.09, 19:30 - «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»,
20.09, 20:30 - «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»,
27.09, 15:30 - «Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»:


