Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» պատմական հակառեկորդ է գրանցել

11:34 / 28.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ դուրս է մնացել Լիգայի գավաթի խաղարկությունից՝ պարտվելով չորրորդ դիվիզիոնը ներկայացնող թիմի, հաղորդում է TNT Sports-ը: 

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը հետխաղյա հարվածաշարում պարտվել է «Գրիմսբի Թաունին», որը խաղում է կարգով չորրորդ լիգայում: 

Դրանից բացի, «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային երկու տուրերում հաղթանակ չունի: Առաջին տուրում մանկունիական ակումբն «Օլդ Թրաֆորդում» 0-1 հաշվով պարտվել է փոխչեմպիոն «Արսենալին», իսկ երկրորդ տուրում Լոնդոնում 1-1 հաշիվն է գրանցել «Ֆուլհեմի» դեմ խաղում: 

ՄՅՈՒ-ի առաջիկա խաղերն ԱՊԼ-ում.

30.08, 18:00 - «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի»,

14.09, 19:30 - «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»,

20.09, 20:30 - «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»,

27.09, 15:30 - «Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ