Կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն հեռացել է Թուրինի «Յուվենտուսից»: Ավարտվել է 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կուադրադոն 2015 թվականից էր խաղում «Յուվենտուսում»: Դրանից առաջ կիսապաշտպանը ելույթ է ունեցել նաև իտալական «Ֆիորենտինայում», «Լեչեում», «Ուդինեզեում» ու անգլիական «Չելսիում»։
«Յուվենտուսի» կազմում Կուադրադոն մասնակցել է 314 հանդիպման, դարձել 26 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ: