Դամյեն Կոմոլին նշանակվել է «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
52-ամյա ֆունկցիոներն իր պարտականություններին կանցնի հունիսի 4-ից։
Կոմոլին նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Արսենալում», «Տոտենհեմում», «Լիվերպուլում», «Մոնակոյում» և այլ ակումբներում։