Logo

Զավեն Բադոյանն ընդգրկվել է «Սարդարապատի» մարզչական շտաբում

21:44 / 05.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն ընդգրկվել է «Սարդարապատ» ակումբի մարզչական շտաբում:

Բադոյանի մարզական կարիերայի վերջին ակումբը Սաուդյան Արաբիայի «Աֆիֆն» էր, որի կազմում նա խաղացել է մինչև 2024 թվականը։ 

Հայկական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Ալեքսանդրե Տոռեսի շտաբում են ընդգրկվել նաև Արմեն Կիրակոսյանն ու Պոլո Տամբուրինին։

Հիշեցնենք, որ «Սարդարապատ» ակումբը 2025/2026 մրցաշրջանում առաջին անգամ կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ