Հայաստանը չեմպիոն և փոխչեմպիոն ունի Լայպցիգում ընթացող սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:
Նժույգ թափեր վարժությունում 17-ամյա Համլետ Մանուկյանը վաստակած 14,766 միավորով ոսկե մեդալ նվաճեց, իսկ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը 14,733 միավորով արծաթե մեդալակիր դարձավ:
Քիչ անց օղակների վարժության եզրափակիչում հանդես կգան Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը: