Հուլիսի 15-ի երեկոյան Դաղստանում հարձակում է տեղի ունեցել ռուս անպարտելի խառը մենամարտիկ Թիմուր Խիզրիևի վրա, Спорт-Экспресс-ի հաղորդմամբ՝ հայտնում է տելեգրամյան Mash ալիքը:
Դիմակավորված երկու անձինք կրակ են բացել Մախաչկալայի Դանիյալով փողոցի բնակելի շենքի բակում։ Հարձակման պահը ֆիքսվել է տեսախցիկների կողմից։ Կադրերում երևում է, որ տղամարդիկ մոտեցել են մարզիկին և առնվազն հինգ անգամ կրակել են նրա վրա տրավմատիկ ատրճանակով։
🚨В Махачкале расстреляли чемпиона PFL Тимура Хизриева (18-0).
— Вестник ММА (@VestnikMMA) July 15, 2025
Двое в масках подкараулили Тимура во дворе жилого дома на улице Даниялова. Когда он вышел из гелендвагена, нападавшие открыли стрельбу. В спортсмена попали 5 пуль от травмата пистолета. Хизриев в операционной, жив. pic.twitter.com/KnUN4NYRKX
Խիզրիևին հաջողվել է փախչել։ Հարձակում կատարած անձինք փախել են սպիտակ «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ եղել է առնվազն ևս մեկ անձ։
Թիմուրը վիրահատարանում է, կայուն վիճակում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ականատեսները նաև պատմել են, որ փախչելիս հարձակում գործած անձինք վիրավորանքներ են հնչեցրել մարտիկի և նրա ընտանիքի հասցեին։ Ոստիկանությունը փնտրում է նրանց։
Թիմուր Խիզրիևը հայտնի է PFL-ում, AMC Fight Nights-ում և Bellator-ում իր ելույթներով։ Նա 17 հաղթանակ է տարել MMA-ում անցկացրած նույնքան պրոֆեսիոնալ մենամարտերում։