Logo

Bild. «Բավարիան» համաձայնության է հասել Լուիս Դիասի հետ

18:36 / 07.07.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասն անձնական պայմանագրի շուրջ համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» հետ, հաղորդում է Bild-ը:

28-ամյա եզրայինը պատրաստ է հեռանալ «Լիվերպուլից» ու արդեն մի քանի անգամ ակնարկել է դրա մասին։ Դիասի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան», որը նույնպես առաջարկ է պատրաստում վինգերի համար։ «Լիվերպուլը», սակայն, չի ցանկանում վաճառել իր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Դիասը մերսիսայդյան գրանդում է 2022թ. հունվարից, 148 խաղում խփել է 41 գոլ, կատարել 23 ասիստ։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner