Logo

De Telegraaf. Ջորդան Հենդերսոնը հեռացել է «Այաքսից»

00:19 / 10.07.2025Ֆուտբոլ
null

«Այաքսի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը հեռացել է ակումբից, հայտնում է De Telegraaf-ը։

35-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 9-ի մարզումից առաջ հրաժեշտ է տվել խաղընկերներին ու հայտնել ակումբից հեռանալու մասին։

Հենդերսոնի` «Այաքսից» հեռանալու պատճառն ակումբի ֆինանսական խնդիրներն են։ Ամստերդամյան ակումբը չի կարող շարունակել վճարել թիմի ավագի աշխատավարձը։ 

Անգլիացի կիսապաշտպանն «Այաքսում» է 2024թ. հունվարից, 57 խաղում խփել է 1 գոլ, կատարել 9 ասիստ։

fastnews-ads-banner