Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը կգլխավորի Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան», հաղորդում է INDEXHR-ը:
41-ամյա մասնագետն ու հայկական ակումբը բանակցությունների եզրափակիչ փուլում են: Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին «Նոան» կհայտարարի նրա նշանակման մասին:
«Նոայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուի Մոտան առաջիկա օրերին կգլխավորի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը»:
Պերկովիչը 2024/25 մրցաշրջանի վերջին հատվածում նշանակվել էր Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզիչ և օգնել հանրահայտ ակումբին երկրորդ տեղը գրավել Խորվաթիայի առաջնությունում: Մարզչական կարիերայի ընթացքում Պերկովիչը գլխավորել է նաև լատվիական «Ռիգան»: