Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս եկավ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ:
Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթեց՝ այս անգամ 97-63 հաշվով առավելության հասնելով Ալբանիայի թիմի դեմ խաղում:
Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն էր, որը դաբլ-դաբլ գրանցեց` 26 միավոր և 15 ռեբաունդ: Քեշիշյանը նաև չորս ասիստ կատարեց: