Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջիջի Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում, սոցցանցերում հայտնել է լեգենդար ֆուտբոլիստը:
Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնի մոտակայքում տեղադրված աստղը հարգանքի տուրք է Մունդիալ-2006-ում Իտալիայի գրանցած տրիումֆում Բուֆոնի ունեցած մեծ ավանդի կապակցությամբ:
47-ամյա դարպասապահն Իտալիայի պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստն է, որն իր աստղն ունի Փառքի սրահում:
Ջիջի Բուֆոնը «Սկուադրա Աձուրայի» կազմում ռեկորդակիր է հանդիպումների քանակով: