Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տեղը զբաղեցրած «Հայդենհայմը» և երկրի երկրորդ լիգայի երրորդ տեղը գրաված «Էլֆերսբերգն» անցումային փլեյ-օֆֆ կանցկացնեն։
«Հայդենհայմը» հաղթանակի դեպքում կպահի տեղը բարձրագույն դիվիզիոնում, իսկ «Էլֆերսբերգը»` պատմության մեջ առաջին անգամ կնվաճի Բունդեսլիգայի ուղեգիր։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մայիսի 22-ին «Հայդենհայմի», իսկ պատասխան խաղը՝ մայիսի 26-ին «Էլֆերսբերգի» ստադիոնում։ Երկու հանդիպումների մեկնարկը` Երևանի ժամանակով 22:30-ին։ Երկու խաղերն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: