«Չելսին» դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող։
Լոնդոնյան գրանդը մրցաշարի եզրափակիչում 3-0 հաշվով հաղթեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ին։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց Քոուլ Պալմերը, մեկ անգամ էլ դարպասի գրավմամբ աչքի ընկավ Ժոաո Պեդրոն։
«Չելսի» - ՊՍԺ հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ
«Չելսի» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 3-0
Քոուլ Պալմեր, 22, 30, Ժոաո Պեդրո, 43