Logo

ՉԼ. «Նոան» բաց թողեց երկու գոլի առավելությունը, բայց դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ

00:57 / 16.07.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) գրանցեց չեռնոգորական «Բուդուչնոստի» հետ։

Հայաստանի չեմպիոնն առաջին խաղակեսում Իմրան Ուլադ Օմարի և Ալեն Գրգիչի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, իսկ մրցակիցը 17-րդ րոպեին Իվան Բուլատովիչի կարմիր քարտից հետո մնացել էր 10 ֆուտբոլիստով։

Երկրորդ խաղակեսում տանտերերը 68-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին։ 90-րդ րոպեին «Նոայի» հարձակվող Մաթեուս Այասը չկարողացավ դարպասի գրավմամբ աչքի ընկնել 11-մետրանոցից ու վճռել խաղի ելքը։

Փոխարենը «Բուդուչնոստը» հաջորդ գրոհին հավասարեցրեց հաշիվը, բայց դա բավարար չէր պայքարը շարունակելու համար։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն առաջին խաղում 1-0 հաշվով հաղթելու շնորհիվ դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» դեմ։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Բուդուչնոստ» (Չեռնոգորիա) - «Նոա» (Հայաստան)` 2-2 (տեսանյութ) (առաջին խաղը` 0-1)

Իգոր Իվանովիչ, 68, Պետար Գրբիչ, 90+1 - Իմրան Ուլադ Օմար, 6, Ալեն Գրգիչ, 29

Հեռացում` Իվան Բուլատովիչ, 18 («Բուդուչնոստ»)

Չիրացված 11-մետրանոց` Մաթեուս Այաս, 90 («Նոա»)

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner